Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրեմլն անկնկալում է, որ Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներին կազատեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլն անկնկալում է, որ հուլիսի 29-ի գիշերը Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներին մոտ ժամանակում ազատ կարձակեն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա տեղեկություններ չեն տրամադրվել, որոնք կհիմնավորեին ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը:

«Բայց մենք հուսով ենք եւ անգամ վստահ ենք, որ մեր բելառուս գործընկերները ամենամոտ ժամանակում կպարզեն այս միջադեպը եւ ռուսաստանցի քաղաքացիներին կազատեն»,- ասել է Պեսկովը:

Նա հստակեցրել է, որ ձերբակալվածները ոչ մի հակաօրինական բան չեն արել, իսկ նրանց Բելառուսում գտնվելը ոչ մի կերպ կապված չէ բելառուսական գործերի հետ: «Հիմա արդեն մենք մեծ վստահությամբ կարող ենք ասել, որ այս ռուսաստանցի քաղաքացիները Բելառուս են եկել գնացքով, նրանք պետք է տարանցմամբ օդանավով մեկնեին այլ երկիր, նրանց ժամանելը ոչ կապ չունի բուն Բելառուսի կամ բելառուսական գործերի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ ռուսաստանցիները մասնավոր պահնորդական ձեռնարկության աշխատակիցներ են, նրանք օդանավից ուշացել էին եւ թռիչքի էին սպասում, «նրանք Ստամբուլի տոմս ունեին»:

«Նրանք իրենց մոտ ոչ մի ապօրինի բան չեն ունեցել եւ չեն կատարել ոչ մի հակաօրինական գործողություն»,- շեշտել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չափազանց մտահոգված է ձերբակալվածներին հյուպատոսական հասանելիության բացակայությամբ: «Մենք չափազանց մտահոգված ենք այն հանգամանքով, որ մինչեւ հիմա ձերբակալված ռուսաստանցիներին հյուպատոսական հասանելիություն չի տրամադրվել, հուսով ենք, որ դա տեղի կունենա ամենամոտ ժամանակում»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ Բելառուսում ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունն այնքան էլ չի համապատասխանում Մոսկվայի եւ Մինսկի դաշնակցային հարաբերություններին: «Անկասկած, ռուսաստանցի քաղաքացիների, ընդ որում 33 քաղաքացու անհիմն ձերբակալությունն այնքան էլ չի տեղավորվում դաշնակցային հարաբերությունների շրջագծում, ինչը միանշակ է»,- հայտարարել է նա:

«Հենց այս պատճառով հույս ունենք, որ ամենամոտ ժամանակում այս միջադեպը կհստակեցվի մեր բելառուս գործընկերների կողմից, եւ քաղաքացիներին կազատեն»,- ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսաստանցիների ձերբակալությունից հետո Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի շփումներ առայժմ չեն եղել: «Երկու նախագահների շփումներ չեն եղել, նրանք դեռեւս իրար չեն զանգահարել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ հիմա անհրաժեշտ շփումներն իրականացվում են ԱԳՆ եւ Մինսկում ՌԴ դեսպանության խողովակներով:

Ռուսաստանը հույս ունի, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրությունները կանցնեն առավելագույնս հաջող, եւ դրանց միջամտելու մտադրություն չունի, ընդգծել է Պեսկովը:

«Բելառուսը մեր դաշնակիցն է, մենք, իհարկե, ցանկանում ենք, որ [ընտրական] քարոզարշավը առավելագույնս հաջող անցնի: Չենք նախատեսում միջամտել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Բելառուսում նախագահական մրցապայքարը «կհամապատասխանի ազատ կամարտահայտման բոլոր սկզբունքներին եւ նորմերին»:

Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն