«Գահերի խաղը» 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել՝ ըստ հեռուստադիտողների
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկյան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստանախագիծը 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել, հայտնում է Digital Spy պորտալը՝ հղում տալով հեռուստադիտողի քվեարկության արդյունքներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ քվեարկողներին խնդրել են ընտրել 150 սերիալից և հեռուստաշոուից, որոնց պրեմիերան կայացել է 2000 թվականից հետո:
Նշվում է, որ ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Շատ տարօրինակ գործեր» հեռուստասերիալը, երրորդում՝ «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալը։
Ցուցակի լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Շերլոկ», «Ամբողջ ծանրությամբ», «Բրիտանիայի լավագույն հացթուխը», «Սպանելով Եվային», «Գևին և Սթեյսի», «Ծառայողական պարտականություն» և «Չեռնոբիլ» սերիալները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



