Անխուսափելի է, բոլորդ վարակվելու եք․ Կորոնավիրուսից բուժված Բրազիլիայի նախագահն ափսոսանք է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով վերջերս է բուժվել կորոնավիրուսից, հայտարարել է, որ վարակվելու են բոլորը: Այս մասին հայտնում են «Folha de Sao Paulo»-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ես գիտեի, որ մի օր վարակվելու եմ, ցավոք սրտի, կարծում եմ, որ գրեթե բոլորդ վարակվելու եք»,-ասել է նա: Բոլսոնարուն շեշտել է, որ գտնվում է ռիսկի խմբում, և նաև ափսոսանք է հայտնել կորոնավիրուսից մահացությունների կապակցությամբ:
«Մարդիկ ամեն օր մահանում են մի շարք պատճառներով, այսպիսին է կյանքը»,-եզրափակել է իր խոսքը նախագահը:
Կորոնավիրուսով Բոլսոնարուի վարակված լինելու մասին հայտնի է դարձել հուլիսի 7-ին: Այնուհետև նա ինքն է հայտնաբերել հիվանդության առաջին ախտանիշները: Հուլիսի 25-ին Բրազիլիայի նախագահը հայտնել է ապաքինվելու մասին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



