Ադրբեջանում սուգ է հայտարարվել նավթային հարթակում հրդեհի հետեւանքով զոհերի հիշատակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկօրյա սուգ է հայտարարել Կասպից ծովի «Գյունեշլի» պլատֆորմայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների հիշատակին, հայտնում է Trend գոեւծակալությունը՝վկայակոչելով AzTV հեռուստաալիքը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության «Գյունեշլի» ծովային նավթարդյունահանող պլատֆորմայում հրդեհ էր բռնկվել դեկտեմբերի 4-ին՝ Կասպից ծովում փոթորկի պատճառով գազի գծի պոկվելու հետեւանքով:
Լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նավթարդյունահանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչին, հայտնել է, որ զոհվել են 32 աշխատողներ, 42 –ն էլ տարհանվել են: Աշխատողներից մեկի խոսքով, ընդհանուր առմամբ պլատֆորմայում հրդեհի պահին 84 մարդ կար:
Պաշտոնական տվյալներով, մեկ մարդ է զոհվել, 30-ը անհետ կորել, իսկ 32 մարդ էլ փրկվել է:



