ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ի ԱԳ նախարարն այս կերպ քննադատել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության արտահայտությունները:
«Հարաբերությունները չեն կառավարում սպառնալիքների միջոցով, եւ մեր դարում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն, Ռուսաստանը եւ Եգիպտոսը հանդես են գալիս գեներալ Խալիֆ Հաֆթարի պաշտպանությամբ, մինչդեռ Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



