COVID-19-ից ապաքինվածների մոտ լսողության խնդիրներ են առաջանում
ԼԱՅՖԿորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված մարդկանց մոտ հաճախ առաջանում են լսողության հետ կապված խնդիրներ, պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական պարբերականում:
Մասնագետները հետեւել են կորոնավիրուսով 121 պացիենտի վիճակին, որոնցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին, հայտնում է Lenta.ru-ն: Հատկանշական է, որ նրանց մոտ լսողության խնդիրները միանգամից չեն առաջացել, այլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2 ամիս անց:
Հետազոտողների խոսքով՝ մյուս վիրուսները, ինչպես կարմրուկի, համաճարակային պարոտիտի (հարականջային գեղձի բորբոքում) եւ մենինգիտի, նույնպես կարող են առաջացնել լսողության վատթարացում: Սա կարող է կապված լինել լսողական նեւրոպաթիայի հետ, որի դեպքում խանգարվում է ուղեղում լսողական նյարդին ազդանշանների փոխանցումը:
Շարունակությունը՝ այստեղ