Իրանում ձերբակալվել է «ԱՄՆ-ից հովանավորվող» խմբավորման պարագլուխը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են «ԱՄՆ կողմից աջակցություն ստացող» ահաբեկչական խմբավորման պարագլխի։ «Թոնդար» կոչվող կազմակերպության ղեկավարը, ըստ իրանական կողմի հայտարարության, իրավապահների ձեռքն է ընկել հատուկ գործողության արդյունքում։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Այս խմբավորմանն իրանական կողմը մեղադրում է 2008 թվականին Շիրազում մզկիթի պայթեցման ահաբեկչական գործողության մեջ, որին զոհ էր դարձել 10-ից ավելի մարդ, ևս 2 հարյուրից ավելի մարդ վիրավորվել էր։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրելու այդ գործողության համար։
Իսկ բուն խմբավորումը հանդես է գալիս Իրանում շահական պետական կառավարման համակարգը վերականգնելու օգտին, ինչը հակասում է Իսլամական Հանրապետության ամբողջ տրամաբանությանը։
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



