Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, ևս 8 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայային:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1177 դեպք, վարակվածներից 955 մարդ առողջացել է, 17-ը` մահացել:
6969 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 026 716 է, մահացել է 688 982 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



