«Չեմ կարծում՝ երբեւէ որեւէ մեկը նման ցանկություն ունենա»․ Ժաննա Վելիցյանի նոր ֆոտոշարքը Սեւանի ափին
ԼԱՅՖBRAVO.am-ը գրում է
Ժաննա Վելիցյանի համար ամառն աշխատանքային մթնոլորտում է անցնում։ Դերասանուհին նկարահանումներին զուգահեռ հասցրել է իր պորտֆոլիոն համալրել երկու տարբեր ֆոտոշարքերով, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով աշխատանքային նորությունների մասին։
«Առհասարակ, իմ բոլոր ֆոտո նկարահանումներն անցնում են շատ թեթեւ, դրական մթնոլորտում, առանց ավելորդ լարվածության: Վերջին երկու ֆոտոշարքերից մեկն իրականացրել ենք ցորենի արտում, իսկ մյուսը` Սեւանի ափին: Կերպարներիս մասին հիմնականում ես եմ «հոգ տանում»՝ բնականաբար, քննարկելով այն լուսանկարչի հետ: Ֆոտոշարքերի հեղինակը Միլեն Մանուկյանն է»,- պատմել է Ժաննան։
Դեռ չի հասցրել վայելել հայաստանյան ամառը․ «Օգոստոսն է, բայց ես այդպես էլ ոչ մի տեղ չգնացի հանգստանալու։ Ամռան սկզբին նախապատրաստական աշխատանքների մեջ էի՝ կապված ֆիլմի հետ: Հետո արդեն սկսվեցին նկարահանումները, դրան զուգահեռ թատրոնում եւս աշխատում էինք մի նախագծի վրա, որի պրեմիերան նախատեսված է այս ամսվա երկրորդ կեսին: Հուսով եմ՝ գոնե ամռան վերջին կստացվի հանգստանալս։ Մինչ այդ փորձում եմ լիցքաթափվել մայրաքաղաքում։ Խենթանում եմ Երեւանյան գիշերների համար, երեկոներս հիմնականում անցնում են Կասկադում»,- նշել է նա։Շարունակությունը՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



