Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի Ուկրաինայի և Ռուսաստանի գլխավոր դատախազներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկ կհրավիրի ՌԴ եւ Ուկրաինայի գլխավոր դատախազներին՝ հետաքննելու «ձերբակալված զինյալների» հետ կապված իրավիճակը, հաղորդում է «Բելթա»-ն:
«Այդ պարապ զրույցները վերացնելու համար ես Ուկրաինայի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազներին կխնդրեմ Մինսկ գալ: Ես երեկ այդ հարցով երկար զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Իմ դիրքորոշւմը պարզ է. մենք ունենք օրենքներ, նրանք իրավախախտումներ են կատարել Բելառուսի տարածքում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ դա լուրջ խնդիր է, որին պետք է վերջ դրվի:
Լուկաշենկոն նշել է, որ այդ թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: «Պետք չէ բղավել հեռուստացույցով: Այս դեպքում արկղը չի օգնի: Կգործենք բացառապես օրենքով: Հարցի քաղաքականացում չի կարող լինել»,-հավելել է նա:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



