Կորոնավիրուսով ութ հիվանդներ մահացել են Հնդկաստանի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսով ութ հիվանդներ մահացել են Հնդկաստանի արեւմուտքում հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով, հայտնում է Associated Press-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Գուջարաթի Ահմեդաբադ քաղաքի «Շրեյ» հիվանդանոցում:
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ուղարկվել 15 մեքենա: Հրդեհը մեկուսացվել է վերակենդանացման բաժանմունքում եւ մարվել է ընդամենը կես ժամվա ընթացքում:
Նշվում է, որ 35 պացիենտներ ուղարկվել են այլ հիվանդանոցներ:
Ըստ Գուջարաթի կառավարության ներկայացուցչի՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



