Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ջերմուկի համայնքապետն իրականացրել և իրականացնում է ապօրինություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները:

Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացել, որ այն հողերի վարձակալության համար, որտեղ օրինական տեղադրվել են «Լիդիան» վագոն-տնակները, և որոնք վերջին երկու տարիների ընթացքում գտնվել են ապօրինի շրջափակման մեջ, Վարդան Հովհաննիսյանի օրոք համայնքային բյուջե «Լիդիանը» փոխանցել է մոտ 500 միլիոն ՀՀ դրամ` փաստացի զրկված լինելով իր բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքից: Հետաքրքիր է, թե որքան է այդ գումարից ներդրվել համայնքում:

Ստորև ներկայացնում ենք «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի պաշտոնական նամակը Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանին:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վ․ Հովհաննիսյանին

Ի պատասխան 06 օգոստոսի 2020թ․ N739 գրության՝ սույնով հայտնում ենք, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարը ձեռնամուխ է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված իր լիազորությունների իրականացմանը ընդամենը երկու տարի անց այն իրադարձությունից, երբ մի խումբ անձինք առանց որեւէ թույլտվության, խախտելով թե՛ սեփականատիրոջ, թե՛ համայնքի օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաեւ Ձեր կողմից վկայակոչված ակտերը, տեղադրել էին ժամանակավոր կառույցներ Ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում։

Տրամաբանորեն հարց է ծագում՝ ինչ պատճառով երկու տարվա ընթացքում վերը նշված օրենքով քաղաքաշինության ոլորտում նախատեսված իր լիազորությունները դիտավորությամբ չի իրականացրել պաշտոնատար անձ հանդիսացող Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը քրեական պատասխատավություն է նախատեսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ նույն օրենսգրքի 315–րդ հոդվածը՝ պաշտոնատար անձանց կողմից, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը դիտավորությամբ չկատարելու, դիտավորությամբ վարչական տույժ չկիրառելու համար։ Հասունանում է այն ենթադրությունը, որ պաշտոնեական լիազորությունները չկատարելը տվյալ դեպքում խարսխված է անձնական և խմբային շահերով՝ նպատակ ունենալով ապահովելու հետագա ՏԻՄ ընտրություններում հնարավոր հաղթանակը։ Թերեւս այդ հարցի սպառիչ պատասխանը կտա իրավասու նախաքննության մարմինը։

Ինչ վերաբերում է Ձեր գրության բովանդակային կողմին, Ընկերությունը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ որևէ իրավանորմ, այդ թվում՝ Ձեր կողմից վկայակոչվածները, չի խախտել, Ընկերությունը օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված և երաշխավորված իր օրինական տիրապետման տակ գտնվող գույքի անարգել օգտագործման իրավունքից։

Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին