Գագիկ Ծառուկյանին թուլացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
ՔԱՂԱՔԱԿԱՆԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվող ցանկացած քայլ, որն ուղղված կլինի քաղաքական ու հասարակական գործչին թուլացնելուն, դատատապարվելու է ձախողման, քանի որ դրանց հիմքում որևէ լուրջ և հիմնավոր փաստարկներ չկան: Եվ որքան էլ իրավապահ մարմինները փորձեն տարբեր անձանց վրա ճնշումներ գործադրելով, այսպես ասած՝ ապացույցներ կորզել, միևնույն է դրանք չի հաջողվելու կապել Գագիկ Ծառուկյան անձի հետ, քանի որ նա լինելով կուսակցության առաջնորդ այն ղեկավարել է դեմոկրատական սկզբունքներով: Եվ տեղական կառույցների ղեկավարները իրենք են կազմակերպել բոլոր գործընթացները, իսկ թե դրանք ինչ սկզբունքներով են իրականացվել և ընթացել Ծառուկյանը տեղյակ չէ:
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը մասնատելու փորձերը ևս չեն կարող թուլացնել կուսակցության դիրքերը, քանի որ, անկախ ամեն ինչից, այն եղել և շարունակում է մնալ կուռ և համախմբված: Իսկ խմբակցությունից մեկ-երկու պատգամավորի դուրս գալը հակառակ իշխանությունների սպասելիքներին, է՛լ ավելի կամրացնի խմբակցությունը ներսից:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



