Ողբերգական ավտովթար Սյունիքում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է SHAMSHYSN.com-ը:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



