«Խոստումը» հասանելի է Netflix-ում. Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին դիտել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը
ԲԼՈԳԱմերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին լուրով՝ հայտնելով, որ այն հասանելի է Netflix հավելվածում:
««Խոստումը» ֆիլմը ձեռք է բերվել Netflix Film-ի կողմից և հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով ֆիլմի պաստառը:
Հիշեցնենք, որ իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են հոլիվուդյան աստղեր Օսկայ Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ժեյմս Քրոմվելը և շատ այլ դերասաներ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



