Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մինչ կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման հնարավորությունները, անկումը Հայաստանում խորանում է։ Այլևս պարզ է, որ այս տարի աճ չի լինելու։ Առայժմ ամեն ինչ գնում է անկման խորացման ուղղությամբ։ Ու դա նկատվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք ուղղակիորեն կապված են սոցիալական իրավիճակի հետ։ Այդ հատվածներում հեշտ չի լինելու անկման հաղթահարումը, քանի դեռ սոցիալական իրավիճակը երկրում շարունակում է լարվել, իսկ մարդիկ կորցնում են իրենց եկամուտները։

Զարմանալի չէ, որ ամենամեծ անկումը տեղի է ունենում շինարարության մեջ։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, ունենք շինարարության գրեթե 24 տոկոս նվազում։ Սա այն ոլորտն է, որտեղ ընդամենը 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր բումի մասին։ Այդ բումը տեղի չունեցավ, իսկ այսօր ոլորտը կրկին հայտնվել է այն շրջապտույտի մեջ, որից դուրս գալու համար ժամանակին տարիներ պետք եղան։

Ինչքան էլ կառավարությունը փորձի ցույց տալ, թե այս տարի աննախադեպ շինարարական աշխատանքներ է իրականացնում պետական բյուջեի միջոցների հաշվին, միևնույն է, դա չի կարող փրկություն լինել ոլորտի համար։ Շինարարության մեջ մեծ է բնակչության մասնակցությունը։ Քանի դեռ բնակչությունը հնարավորություն ու միջոցներ չունի ներդնելու իր կենցաղային պայմանները բարելավելու համար՝ անիմաստ է ակնկալիքներ ունենալ տնտեսության այդ ճյուղի վերականգնման հետ կապված։ Մարդիկ այսօր մտածում են ոչ թե՝ շինարարություն իրականացնելու, այլ՝ իրենց հացի խնդիրը լուծելու մասին։

Ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը, դժվար է ասել։ Առայժմ չեն երևում մարդկանց եկամուտների ավելացման հեռանկարները։ Ներքին տնտեսության մեջ տեղի է ունենում հասարակության եկամուտների կրճատում։ Նվազում են նաև արտաքին աղբյուրների հաշվին ձևավորվող եկամուտները։

Եկամուտների կրճատման հետևանքներն ակնհայտ են նաև առևտրի ոլորտում։ Տեղի է ունենում վճարունակ պահանջարկի շեշտակի անկում։ Առևտրի ծավալները երկնիշ նվազում են արձանագրել, ու դա հասարակության սոցիալական վիճակի լավագույն բնութագիրն է։

Վճարունակության կորուստներն արտահայտվում են ոչ միայն՝ առևտրի, այլև՝ ծառայությունների ոլորտում։ Համավարակի պայմաններում սա տնտեսության ամենացավոտ հատվածն է, որը կրել է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական լուրջ վնասներ։ Բայց ամենավատն այն է, որ իրավիճակն առայժմ վերականգնվելու հեռանկար չունի, որովհետև մեծապես կապված է արտաքին աշխարհի հետ։

Այլևս պարզ է, որ տարին «մեռած է» լինելու զբոսաշրջության համար։ Իսկ դա միայն հյուրանոցային բիզնեսում առնչվում է գրեթե 20 հազար մարդու։ Այդ մարդկանց մի մասն այսօր անգործ է, իսկ մյուս մասի եկամուտներում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Չնայած փոփոխությունները միայն այստեղ չեն։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում էլ տեղի է ունեցել եկամուտների անկում։ Ու դա նկատվում է նաև միջին աշխատավարձի ցուցանիշներում։

Վերջին ամիսներին տնտեսական հատվածը կորցրել է աշխատավարձի աճի տեմպը։ Հունիսին միջին աշխատավարձը տնտեսության մեջ, որտեղ զբաղված է աշխատողների 60-65 տոկոսը, ավելի ցածր է եղել, քան անցած տարի։ Ու երբ վարչապետը հայտարարում է, թե այս տարվա հունիսին աշխատավարձերի ֆոնդն ավելի մեծ է եղել, քան անցած տարի, մի տեսակ տարօրինակ է թվում։ Բայց պարզվում է՝ ոչ մի տարօրինակություն էլ չկա։ Իրականում այդպես է։ Բայց մի ճշտումով՝ աշխատավարձի ֆոնդն ավելացել է բացառապես պետական պաշտոնյաների աշխատավարձերի հաշվին։ Ի տարբերություն տնտեսության իրական հատվածում զբաղվածների, պետական հատվածում միջին աշխատավարձը նույն տեմպով շարունակել է աճել։

Հունիսին այն 7,5 տոկոսով ավելին է եղել, քան անցած տարի։ Ահա, թե վարչապետի ասած աշխատավարձի ֆոնդն ինչի հաշվին է ավելի մեծ եղել։

Այնպես չէ, որ միայն հունիսին է պետական հատվածում աշխատավարձի այդպիսի աճ տեղի ունեցել։ Տարվա առաջին կեսի արդյունքներով՝ այստեղ ունենք 8,3 տոկոս միջին աշխատավարձի ցուցանիշի բարձրացում։

Սա նշանակում է, որ անգամ ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսությունը հետ է գնում, իսկ հասարակության հիմնական մասի սոցիալական վիճակը վատանում է, պետական պաշտոնյաները հարկ չեն համարել իրենց զրկել բարձր պարգևավճարներ ստանալու գայթակղությունից։

Նույնիսկ բյուջեի եկամուտների կտրուկ անկումը խոչընդոտ չի եղել դրա համար։

Հիշեցնենք, որ առաջին կիսամյակի արդյունքներով ունենք հարկային եկամուտների 90 մլրդ դրամի հասնող թերակատարում, ինչը լուրջ կորուստ է բյուջեի համար։ Եվ այդ կորուստը կառավարությունը պատրաստվում է փակել նոր վարկային միջոցների ներգրավման հաշվին։ Պետական պարտքն ավելացնում ենք, որպեսզի պաշտոնյաներին պարգևավճարներ տանք։

Երբ տնտեսությունն աճում է, իսկ բյուջեի եկամուտներն ավելանում են՝ դեռ ինչ-որ տեղ կարելի է համակերպվել պարգևավճարների տեսքով պետական հատվածում զբաղվածների, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության աճի հետ։ Բայց ոչ մի արդարացում չունի այն, երբ դա տեղի է ունենում տնտեսական ճգնաժամի ու բյուջեի եկամուտների նման ակտիվ նվազման պայմաններում։ Հատկապես որ, այդ ընթացքում տնտեսության մեջ զբաղվածները, որոնց աշխատանքի արդյունքում ձևավորվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը, կորցնում են իրենց եկամուտները։

Այսօր հասարակության մեջ քիչ չեն նաև այն սոցիալական խմբերը, ովքեր աջակցության լուրջ կարիք ունեն։ Մինչև համավարակն ու դրա սոցիալական հետևանքները՝ Հայաստանում հաշվվում էր առնվազն 700 հազար աղքատ։ Նրանցից 30 հազարը ծայրահեղ աղքատներն են։ Փոխարենը մտածելու այս մարդկանց հոգսն ինչ-որ կերպ թեթևացնելու մասին, իշխանությունները վայլելում են պետական միջոցները։

Արդյունքում՝ աղքատները շարունակում են աղքատանալ, իսկ հարուստները՝ հարստանալ։ Մինչդեռ, մարդիկ հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, տնտեսությունը զարգացնելու է, երկիրը ծաղկեցնելու է, իսկ ժողովրդի վիճակը լավացնելու է։

Բայց ի՞նչ եղավ. եղավ այն, որ այսօր ամեն ինչ հակառակն է՝ տնտեսությունն անկում է ապրում, երկիրը հայտնվել է բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը մի բան էլ վատացել է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՈսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութԱռաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին Փաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանԿինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Ինչպես հասկանալ՝ թունավորումը ջրից է, թե սննդիցԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ի՞նչ գին կունենա գազը մինչև 2026-ի վերջըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան