Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Exclusive. «Նա երկուսիս էլ նման է». Սոնա Հովհաննիսյանը՝ իր եւ Միշոյի որդու, իրենց կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության ու Լարի Քինգի հետ ռիսկային հարցազրույցի մասին

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը գրում է

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի եւ ռեփեր Միշոյի ընտանիքում տարեսկզբին գրանցվեց սպասված համալրում՝ ծնվեց նրանց որդին: Հաղորդավարուհին նշում է՝ մայրությունն օրհնված բերկրանք է իր կյանքում, բայց նաեւ չի դադարում աշխատել իր նախագծի շուրջ: Սոնան վերջերս ներկայացրել է իր «ՀայԲրենդ»/HyeBrand հաղորդաշարի նոր թողարկումը՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի մասնակցությամբ: NEWS.am STYLE-ի հետ անկեղծ հարցազրույցում հաղորդավարուհին առաջին անգամ խոսել է մայրության ու որդու մասին: Սոնայի հետ նաեւ զրուցել ենք իր եւ Միշոյի կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության եւ նոր նախագծերի շուրջ:

Սոնա, տարին քեզ համար սկսվեց մեծ փոփոխությամբ, կարելի է ասել՝ օրհնանքով՝ լույս աշխարհ եկավ ձեր որդին: Ի՞նչ փոփոխւթյուններ նա իր հետ բերեց քո կյանք:

Հետաքրքիր է… ամբողջ կյանքիս ընթացքում մտածել եմ, որ միայն մեկ երեխա եմ ցանկանում ունենալ, բայց այն վայրկյանին, երբ նա ծնվեց, ինքս ինձ մտածեցի՝ «Երանի՜ այս հրաշքը կարողանայի վերապրել»: Իսկապես, ճիշտ են ասում՝ այսպիսի ուրիշ զգացմունք չկա: Նրա ժպիտն առաջին բանն է, որը հիմա ամեն առավոտ սպասում ենք տեսնել: Եւս մի զարմանալի բան կա՝ դու դառնում ես ավելի արդյունավետ ու արագ, քանի որ գիտակցում ես, որ մինչ երեխան քնած է, շատ քիչ ժամանակ ունես, որպեսզի շատ բաներ կարողանաս հասցնել:

Արդեն ակնհա՞յտ է, թե ում է նա նման՝ քե՞զ, թե՞ Միշոյին:

Մեր ընկերներից ոմանք ասում են, որ նա երկուսիս էլ հավասարապես նման է, բայց շատերը Միշոյին են նմանեցնում:

Սոնա, հղիությունից հետո ավելորդ քաշի խնդիր ունեցե՞լ ես:

Հղիությանս ընթացքում շատ զգույշ եմ եղել, որպեսզի ավելորդ քաշ ձեռք չբերեմ, այնպես որ՝ շատ կիլոգրամներ կորցնելու խնդիր չեմ ունեցել, բայց վերջին 2 կգ-ից ազատվելը ամենադժվարն է եղել, հատկապես, երբ մարզասրահները փակ էին կարանտինի շրջանում:

Կարանտինի ընթացքում եւ, հատկապես, խիստ արտակարգ դրության շրջանում, բոլորն ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը՝ երեխաների, սիրելիների կողքին: Այդ շրջանում ինչ-որ նոր բացահայտումներ արե՞լ եք դու եւ Միշոն ձեր մեջ՝ եւ որպես զույգ, եւ արդեն նաեւ՝ որպես ծնողներ:

Մեզ համար անսովոր բան չէ միասին շատ ժամանակ անցկացնելը, այնպես որ հավանաբար՝ ոչ: Մենք երկուսս էլ բնույթով արկածախնդիր ենք, եւ մեզ համար անսովոր էին ճամփորդության կամ այլ գործողությունների սահմանափակումները, բայց մենք կարողանում ենք ցանկացած իրավիճակում գտնել հետաքրքիր զբաղմունք. մեր տունը, ժամանակ առ ժամանակ, վերածում էինք ակումբի, կինոթատրնի, մարզասրահի, եւ այն ամենի, ինչը թելադրում էր այդ պահին մեր տրամադրությունը: Նաեւ ավտոմեքենայով ենք հաճախ ճամփորդում:

Ավելին...

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին