Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվան ու Մինսկը կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչը բխում է ռուս ու բելառուս եղբայրական ժողովուրդների շահերից:



