ԱՄՆ-ը լրացուցիչ օգնություն կուղարկի Լիբանան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Լիբանան՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերականգնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Լիբանանի վերաբերյալ շատ կարևոր կոնֆերանս ենք անցկացրել: Շատ հարցեր են մշակվել
, շատ երկրներ մտադիր են օգնել»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հարցին, թե ինչ քանակի օգնություն կուղարկի ԱՄՆ-ն, Թրամփը պատասխանել է. «Այն շոշափելի օգնություն կլինի»:
ԱՄՆ նախագահը չի նշել թվեր, միաժամանակ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն արդեն ուղարկել է C-17 ռազմական տրանսպորտային երեք ինքնաթիռ՝ սննդով և բժշկական պարագաներով:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



