Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել փոխոստիկանապետ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ ՀՀ փոխոստիկանապետեր Տիգրան Եսայանի և Հայկ Մհրյանի ազատման մասին մամուլը գրել էր անցյալ շաբաթ։ Տիգրան Եսայանը Tert.am-ի հետ զրույցում իր ազատումն անսպասելի էր համարել։
Ավելի վաղ նախագահը ստորագրել էր նաև Մհրյանին ազատելու մասին հրամանագիրը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



