Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ստիպված եմ ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ». Դիանա Շատվերյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի և ապրումների մասին

ԼԱՅՖ

Դիզայներ Դիանա Շատվերյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնի միջոցով հետևորդներին հայտնել է, որ կորոնավիրուսն իրեն չի շրջանցել:

Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմեց վիրուսի սկզբնական շրջանի, իր ապրումների, երեխաներից ու ամուսնուց հեռու լինելու բարդությունների մասին:

Դիանայի խոսքով` առաջին իսկ ախտանշաններից հասկացել է, որ սովորական մրսածություն չէ:

«Օրեր առաջ քաղաքից դուրս էի գնացել ու մրսել էի: Հաջորդ օրն ունեցա 38 աստիճան ջերմություն, անմիջապես գնացի հիվանդանոց, հանձնեցի անալիզներ, կորոնավիրուսի թեստ ու ինքնամեկուսացա, քանի որ հասկացա` սովորական մրսածություն չէ, չէի ուզում վարակել իմ հարազատներին: Հաջորդ օրը ստացա թեստի դրական պատասխանը։ Քանի որ ինձ մոտ թոքաբորբ չկար, մնացի ինքնամեկուսացած ու բուժումը տանն եմ ստանում: Չգիտեմ, թե ումից եմ վարակվել, շրջապատումս վարակակիրներ չկան»:

Թեստի հաստատումից հետո  6 օր է անցել, մեկուսացած պետք է մնա 14 օր. «Հիմա ջերմություն, որևէ գանգատ չունեմ: Պետք է ասեմ, որ թե՛ բժիշկները, թե՛ պարետատան ներկայացուցիչները 24 ժամ հասանելի են, հաճախ զանգահարում են, հոգեբանորեն աջակցում: Հիմա վիտամիններ ու հակաբիոտիկներ եմ ընդունում: Ամուսինս նույնպես թեստ է հանձնել, բայց արդյունքը, բարեբախտաբար, բացասական է: Տարօրինակ հիվանդություն է. մարդիկ կան, ովքեր ճարահատյալ մնում են տանը ու չեն ինքնամեկուսանում, բայց տան անդամները չեն վարակվում: Նկատել եմ, որ հիմա է այդպես դարձել, բայց սկզբնական շրջանում, անգամ հեռավորությունը պահելով, շատերն էին վարակվում: Հիմա վիրուսը կարծես թուլացել է: Առհասարակ, վիրուսը մարդուն սպանելու նպատակ չունի, սիրում է ապրել մարդու օրգանիզմում ու դառնալ սեզոնային»:

Դիանան նշեց, որ որոշել է հիվանդության մասին բարձրաձայնել, քանի որ հասարակության շրջանում վիրուսի նկատմամբ թերահավատություն է նկատում:

«Երկար եմ մտածել, բարձրաձայնել, թե ոչ, բայց, տեսնելով մարդկանց վերաբերմունքը վիրուսի նկատմամբ, որոշեցի խոսել, որ բոլորը հասկանան` ոչ ոք ապահովագրված չէ, բոլորը կարող են վարակվել: Ինձ մոտ ընթացքը թեթև է, բայց շատ մարդկանց մոտ ծանր է: Ես ռիսկային խմբում գտնվող մարդկանց հետ շփում չեմ ունեցել, բայց որքան բարդ կլիներ, եթե ունենայի ու ապրեի այդ պատասխանատվությամբ: Այնպես որ, պետք է  հետևել բոլոր կանոններին, չտեսակցել ռիսկային խմբում գտնվող  հարազատներին: Եթե նույնիսկ վարակվես, գոնե կիմանաս, որ արել ես առավելագույնը: Ինքսհետևել եմ պարետատան ցուցումներին, կրել եմ դիմակ, ախտահանել եմ ձեռքերս, բայց վարակվել եմ»,- ասաց Դիանան։

Ավելին...

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին