Բալոտելին՝ «Բեշիքթաշի» ուշադրության կենտրոնում
ՍՊՈՐՏՍտամբուլի «Բեշիքթաշը» կարող է պայմանագիր կնքել Ա Սերիայից դուրս մնացած «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Բեշիքթաշն» արդեն բանակցություններ է սկսել Բալոտելիի ներկայացուցիչների հետ: Թուրքական ակումբը 29-ամյա հարձակվողին առաջարկել է տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Մարիո Բալոտելիի պայմանագիրը «Բրեշիայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը խզելու հարցում:
Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



