ՄԱԿ-ը 50 հազար տոննա ալյուր կուղարկի Լիբանան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պատրաստվում է Լիբանան ուղարկել 50 հազար տոննա ցորենի ալյուր` սննդի դեֆիցիտի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը, հայտնում է ТАСС-ը:
«Հաշվի առնելով նավահանգստում հացահատիկի պահեստարաններին հասցված վնասը՝ 50 000 տոննա ցորենի ալյուր կուղարկվի Լիբանանի մայրաքաղաք, որպեսզի երկիրը սննդի պակաս չունենա»,- նշվում է գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նախօերին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին հայտնել էր, որ Լիբանանին կարող է սով սպառնալ, եթե նավահանգիստը երկու շաբաթվա ընթացքում չվերականգնվի:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



