Կորոնավիրուսը 102 օր անց վերադարձել է Նոր Զելանդիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսը 102 օր անց վերադարձել է Նոր Զելանդիա: Վարչապետ Զասինդա Արդերն հայտարարել է, որ Օքլենդում մեկ ընտանիքում չորս դեպք է հայտնաբերվել, վարակի աղբյուրն անհայտ է, հայտնում է AFP-ն:
«102 օր անց մենք ունենք COVID-19-ով վարակման առաջին դեպքերը` վերահսկվող մեկուսացման կամ կարանտինային օբյեկտներից դուրս: Մենք պլանավորել եւ պատրաստվել ենք դրան»,- ասել է Արդերնը:
Ամբողջ երկրով քաղաքացիները հաղորդագրություն են ստացել, որում ասվում է. «Եթե Օքլանդում եք, մնացեք տանը եւ փրկեք ձեր կյանքը»:
5 միլիոն բնակչությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման մոտ 1500 դեպք էր գրանցվել եւ 22 մահվան դեպք: Մայիսի 1-ից երկրին հաջողվել էր զսպել հիվանդության տարածումը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



