Վրաստանի խորհրդարանի խոսնակը թյուրիմացություն է անվանել պատրիարք Իլյա 2-րդի նախաձեռնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին թյուրիմացություն է անվանել դատապարտյալներին համաներում հայտնելու իրավունք շնորհելու մասին Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի նախաձեռնությունը։
«Չեմ կարող նման դեպք հիշել, երբ այդ ծանր բեռը դրվեր պետության ղեկավարից բացի ուրիշ մարդու ուսերին։ Խոսքը հավանաբար նրան այդ գործընթացում ներառելու մասին է, այլ ոչ թե դրա իրավունքը ինչ-որ մեկին հանձնելու կամ կիսելու։ Նման սահմանադրական մոդել ես չգիտեմ։ Հավանաբար թյուրիմացություն է տեղի ունեցել»,- ասել է Ուսուպաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը նախօրեին հնչեցրել էր պատրիարք Իլյա Երկրորդը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



