Ես չեմ կարծում, թե կորոնավիրուսի մասով զրոյին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ. Արսեն Թորոսյան
ՎԻԴԵՈԵրեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է նույն միտման շրջանակներում, ինչի մասին խոսում ենք: Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ արձանագրված դեպքերը 50-100-ով պակաս են նախորդ շաբաթվա դեպքերից: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներում այսօր ավելի թեթև վիճակ է, իջել է նաև ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը՝ մոտ 300. «Այստեղ ևս իջեցման միտում կա, սակայն տեմպն ավելի փոքր է, քանի որ ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում: Լինում են մինչև 60 օր պառկող պացիենտներ»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



