Ազատության հրապարակում ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ սկսվել է «Նոր Հայաստանի» հանրահավաքը (ուղիղ,լուսանկար)
ՎԻԴԵՈԱզատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:
Նախքան հանրահավքի մեկնարկը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորել է ժողովրդին անկարգությունների չդրդել` նշելով, որ, հակառակ դեպքում, ստիպված կլինեն վերականգնել հասարարական կարգը:
Րաֆֆի Հովհաննիսյանը փոխոստիկանապետից հետաքրքրվել է` ինչու են մեծ թվով ոստիկանական ուժեր բերվել Ազատության հրապարակ, ինչին Վալերի Օսիպյանը պատասխանել է, որ դրանք պարզապես հասարակական կարգը պահպանելու համար են:

1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



