ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևի կորոնավիրուսի առաջին թեստը դրական է եղել, առաջիկայում նա երկրորդ թեստ կհանձնի. «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է փոխվարչապետի մամուլի ծառայությունը:
«Յուրի Պետրովիչի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել: Փոխվարչապետն առաջիկայում կրկին թեստ կհանձնի: Նրա աշխատաքային այցի մասին որոշումը կկայացվի կրկնակի թեստի արդյունքների հիման վրա: Դրական արդյունքի դեպքում Յուրի Պետրովիչը կշարունակի հեռավար աշխատել, ինչպես նաև` կպահպանի «Ռոսպոտրեբնադզորի» պահանջները և կինքնամեկուսանա. դա անհրաժեշտ է Ռուսաստանի կառավարության աշխատակիցներին և նրա գործընկերներին պաշտպանելու համար»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



