Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բացի դպրոցական սիրավեպը, այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել». Հռիփսիմե Սարգսյանը` 22-ամյակի անակնկալի, անձնական կյանքի և համարձակ ստեղծագործությունների մասին

ԼԱՅՖ

Tert.am Life-ը գրում է

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն օրերս նշել է ծննդյան 22-ամյակը: Նրա համար անակնկալ խնջույք են կազմակերպել սերիալային իր գործընկերները: Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ոչ միայն օրվա մանրամասները, այլև անկեղծացել է կորցրած ընկերների, ծնողների վերաբերմունքի, մշտապես շտապելու և անձնականի մասին:

Նրա խոսքով` հուլիս և օգոստոս ամիսներին ծանր գրաֆիկով աշխատել է, իսկ ծննդյան օրվանից մի քանի օր առաջ հիվանդացել է ու որոշել` ոչինչ չանել, քանի որ տրամադրություն չի ունեցել: « «Շիրազի Վարդը» հեռուստասերիալից ընկեր-գործընկերներս` Օլյա Հակոբյանը, Էլեն Սարգսյանը և Դավիթ Աֆրիկյանն ինձ անակնկալի բերեցին: Առանձնատուն էին վարձել, ինձ տարան այնտեղ, ես էլ հիվանդ-հիվանդ մի կերպ գնացի` առանց հատուկ զգեստի, դիմահարդարման: Շատ զարմացա և ուրախացա, չէի սպասում: Այնտեղ ինձ էին սպասում հայտնի և ոչ հայտնի շատ ընկերներ: Մտա լողավազան, ինչն ինձ չէր կարելի, օգտագործեցի ալկոհոլ ու հաջորդ օրը չկարողացա նկարահանման գնալ` ձայնալարերս խզվեցին»,-ասաց նա և նշեց, որ նվերներ, ծաղիկներ ստացել է, բայց դրանք չի կարևորում, իր համար ավելի կարևոր են ընկերներն ու երջանիկ պահերը:

Հռիփսիմեն ասաց, որ առաջին անգամ էր ծննդյան օրը նշում, որովհետև միշտ ժամանակ ու տրամադրություն չի ունեցել: «Ծնողներս միշտ հետևողական են եղել իմ հանդեպ, կրթությանս վրա շատ ժամանակ եմ ծախսել, ժամանցի համար ժամանակ չի մնացել: Փոքրուց սովոր եմ եղել փայլել թե՛ արտաքին տեսքով, թե՛ լուսավոր մտքերով, ու երբ գալիս է ծննդյանս օրը, փաստի առջև եմ կանգնում: Այս տարի ոչ իմ որոշմամբ, բայց նշեցի ծննդյանս օրը, ինչի համար շատ ուրախ եմ»:

 

Այս տարի Հռիփսիմեն ինքն իրեն հանգիստ մաղթեց. «Շատ պահանջկոտ եմ իմ նկատմամաբ: Ուզում եմ փոքրիկ քայլերի արվեստը սովորել, չշտապել, ինձնից առաջ չընկնել, ինձ պահանջներ չներկայացնել, այլ կանգ առնել ու հանգստանալ: Պահ է գալիս, երբ ուղղակի սպառվում եմ, ժամանակ է պետք գալիս վերականգնվելու համար, որ հետո ավելի շատ տամ»:

Դերասանուհին վերհիշեց իր լավագույն ծննդյան օրերից մեկը. «Հիշում եմ անցած տարվա ծննդյանս օրը: Ես նկարահանումից գիշերը տուն վերադարձա ու տեսա ընկերներիս, ովքեր իմ հեղինակային ստեղծագործություններով գիրք էին տպագրել: Դա նրանց բարդ էր տրվել, որովհետև այդ ստեղծագործությունները միայն իմ հեռախոսի մեջ են, ոչ ոքի ես չեմ ուղարկել: Նրանք ցանկանում էին, որ հասարակությանը ցույց տամ ստեղծագործություններս: Չնայած որ ստեղծագործում եմ 12 տարեկանից, իմ ստեղծագործությունները երբեք ոչ ոքի ցույց չեմ տվել,-ասաց նա` պարզաբանելով` մտավախություն ուներ, որ իրեն չեն հասկանա, քանի որ ստեղծագործությունները բավականին համարձակ են:- Մեր հասարակությունը չի ընդունում համարձակ կնոջը, իսկ ինստագրամյան տիրույթը դրա համար ստեղծված չէ: Ժամանակի ընթացքում հաղթահարեցի այս ամենն ու ինքնադրսևորվեցի ու ցույց տվեցի` ես ինչպիսինն եմ` չմտածելով թե մարդիկ ինչ կմտածեն: Ցանկացած հայտնի մարդ պեք է հաղթահարի այդ անկեղծության եզրն ու չմտածի կարծիքների մասին, որովհետև երբ դու հանրային մարդ ես, դու պետք է բաց լինես կարծիքների համար»:

Ավելին

Հզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով