Հայտնի է, թե ով է փոխարինելու Մանե Թանդիլյանին ԱԺ-ում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը ժամեր առաջ հայտնեց, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա զբաղեցնում էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը և այժմ ԼՀ խմբակցությունը նոր թեկնածու է առաջադրելու այդ պաշտոնի համար։
Ավելին



