Վրաստանը մինչև տարեվերջ 1,5 մլրդ դոլար կստանա միջազգային ֆինանսական ինստիտուտներից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի համավարակի ֆոնին Եվրամիության խորհրդի կողմից 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնության հատկացումը Վրաստանին ԵՄ շատ կարևոր աջակցության արտահայտումն է: EADaily-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին:
«Այդ որոշման համար հիմք են ծառայել վրացական կառավարության իրականացրած կարևոր բարեփոխումները»,- ասել է վրաց նախարարը:
Նրա խոսքով` ներկա փուլում տարբեր միջազգային ֆինանսական ինտիտուտների հետ համաձայնեցվել է 1,5 մլրդ դոլարի ստացումը:
«Մի քանի տեխնիկական և ընթացակարգային հարցեր են մնացել կարգավորելու, մինչև տարեվերջ առնվազն 1,5 մլրդ դոլար կներգրավվի, որը կուղղվի Վրաստանի բյուջե: Դա թույլ կտա մեզ այս տարի ապահովագրվել բոլոր ֆինանսական ռիսկերից»,- հավելել է նախարարը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



