Ֆրանսիայում հեծանվավազքի ժամանակ ուժեղ կարկուտ է տեղացել, հեծանվորդներից ոմանց մեջքը կարմիր հետքերով է պատվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայում Criterium du Dauphine ամենամյա հեծանվավազքի երկրորդ փուլի ժամանակ ուժեղ կարկուտ է տեղացել․ ճանապարհի կեսին մնացած հեծանվորդները տուժել են խոշոր կարկտահատիկների հետևանքով, գրում է Daily Mail պարբերականը։
Ֆրանսիայում վերջին օրերին հորդառատ անձրևներ են տեղացել, սակայն կարկուտը սկսվել է հեծանվորդների՝ վերջնակետին հասնելուց փոքր-ինչ առաջ։
Նշվում է, որ պրոֆեսիոնալ հեծանվորդներ Թիմ Դեքլերքն ու Մաքսիմ Շևալիեն ամենաշատն են տուժել․ վերջիններիս մեջքն ամբողջովին կապտուկներով ու կարմիր հետքերով է պատվել։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



