«Բեյրութի հարսնացուն»՝ նա չհասցրեց ամուսնանալ. զոհված աղջիկը դարձել է ազգային ողբերգության խորհրդանիշ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ25-ամյա Սահար Ֆարիսը հաջորդ տարի ծրագրել էր իր հարսանիքը: Բայց Բեյրութում տեղի ունեցած պայթյունը խլեց երիտասարդ բուժաշխատողի կյանքը. գրում է lifeblog.am-ը.
Նա սպասում էր գալիք հանդիսությանն իր սիրելիի՝ Գիլբերտ Ղարաանի հետ: Նրանք արդեն բնակարան էին ձեռք բերել եւ սկսել էին կահավորել այն: Երիտասարդները վայելում էին միասին անցկացրած յուրաքանչյուր պահը:

Բայց օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի նավահանգստում տեղի ունեցավ աղետը: «Երբ ծուխը նոր էր նկատվել, մենք 10 հոգանոց ջոկատ ուղարկեցինք: 6-ը գտնվել են հրշեջ մեքենայում, իսկ 4-ը `շտապօգնության մեքենայում», — հայտնել է հրշեջ ծառայության ղեկավարը: Սահարը նույնպես այդ աշխատախմբում էր: Հասնելով դեպքի վայր՝ հրշեջները շտապել են պահեստ և փորձել են բացել դուռը:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



