Գվարդիոլա․ Մի օր մենք էլ դուրս կգանք կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏԱնգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումը ֆրանսիական «Լիոնի» հետ։ Մանչեսթերյան թիմը պարտվել է 1։3 հաշվով։
Գվարդիոլայի ղեկավարությամբ առաջին մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում դուրս է մնացել 1/8 եզրափակիչում, հաջորդ երեք մրցաշրջաններում՝ քառորդ եզրափակիչում։
«Մի օր մենք էլ դուրս կգանք կիսաեզրափակիչ։ Երբեմն պետք է պարզապես հաղթահարել այս արգելքը։ Մի քանի տարվա արդյունքում մենք արժանի էինք դրան։
Առաջին խաղակեսում չէր հաջողվում ազատ գոտիներ գտնել գրոհի համար։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ լավ էր։ Ես զգում էի, որ մենք ավելի ուժեղ ենք։ Բայց այս մրցաշարում պետք է կատարյալ խաղ ցուցադրել։ Մենք սխալներ էինք թույլ տալիս տուգանային հրապարակում ամենավճռական պահերին։
Մենք հիասթափված ենք։ Հիմա կմեկնենք արձակուրդ, իսկ հետո դարձյալ պետք է բոլորին հասցնել լավ մարզավիճակի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BT Sport-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կմրցեն «Լիոնն» ու Մյունխենի «Բավարիան», գերմանական «ՌԲ Լապցիգն» ու Փարիզի ՊՍԺ-ն։