Թրամփը հայտնել է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաջորդ շաբաթվանից կվերականգնի ՄԱԿ-ի պատժամիջոցների ընթացակարգերի գործադրումը ընդդեմ Իրանի: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Մենք կզբաղվենք պատժամիջոցների վերադարձով: Դուք դա կտեսնեք հաջորդ շաբաթ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, որ զարմացած չէ պատժամիջոցների երկարաձգման հարցով օգոստոսի 14-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքներով: Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետները նախապես գիտեին, թե այդ քվեարկությունն ինչ ելք կունենա:
Օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի պաշտպանել Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ բանաձևը: Փաստաթղթի ընդունման դեմ հանդես են եկել ՌԴ-ն և Չինաստանը, քվեարկության մյուս մասնակիցները ձեռնպահ են եղել:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



