Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 19-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ջրատարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 16:20-ի սահմաններում, 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ջրատարում:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Խաչատրյանն ու ուղևորներ, 23-ամյա Արման Մարտինյանն ու 29-ամյա Հովհաննես Հաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



