Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը

ՎԻԴԵՈ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանը փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունն արել էր դեռ մեկ տարի առաջ՝ Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ: Նախատեսվում է, որ հաջորդ տարի սեպտեմբերին Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների եւ այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաեւ մեր հայրենակիցները:

Նախագահ Սարգսյանը վստահ է, որ աշխարհահռչակ գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հանդիպումներով եւ դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաեւ կոգեւորեն մեր գիտնականներին ու երիտասարդությանը: Հատկապես որ փառատոնի նպատակներից մեկը երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելն է:

Միաժամանակ, Հանրապետության նախագահը STARMUS 6-րդ միջազգային փառատոնը կարեւոր քայլ է համարում զբոսաշրջության զարգացման համար: Արձանագրելով, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության եւ դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է, նախագահն ակնկալում է, որ հաջորդ տարի զբոսաշրջության ոլորտում իրավիճակը որոշակիորեն բարելավված կլինի, ընդ որում՝ շնորհիվ նաեւ STARMUS 6-րդ փառատոնի: Ըստ էության, փառատոնը յուրատեսակ խթան կդառնա զբոսաշրջություն առաջ մղելու համար, ինչը հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով ոլորտի այսօրվա խնդիրները:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, որոնց հետ պարբերաբար հանդիպում է Արմեն Սարգսյանը, համամիտ լինելով նախագահի հետ, վստահ են, որ Հայաստանը ցուցադրելու եւ ներկայացնելու շատ բան ունի: Մեր երկրում առկա զբոսաշրջային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս հյուրընկալության պատշաճ մակարդակ ապահովել Հայաստան այցելողների համար, առավել եւս, որ STARMUS VI-ի պարագայում նրանց մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնց այցելությունը մեր երկիր իսկապես կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել եւ խթան լինել հետագա զբոսաշրջային հոսքերի համար: Իսկ այն ինքնատիպ պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք մենք, կարող է ձգողական ուժ դառնալ հատկապես արվեստն ու մշակույթը գնահատողների համար:

Բայց այս ամենից զատ, հարկ է, որ ոլորտի կազմակերպությունները նույնպես կարողանան դառնալ գործընթացի ակտիվ մասնակիցներ, ինչի մասին նշել է նաեւ նախագահ Սարգսյանը զբոսաշրջային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ:

Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը