Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 24-ամյա վարորդը, BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 17։50-ի սահմաններում Ոստան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կարեն Այվազյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Այվազյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 29-ամյա Սարգիս Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



