Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վարորդական իրավունք ստանալու համար կաշառք տալու դեպքով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կաշառք տալու, կաշառք տալուն դրդելու ու կաշառքի միջնորդության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը 2020թ. վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մասնակցել է գործնական քննության և ստացել բացասական գնահատական: Վերջինս պատահաբար ծանոթացել է 49-ամյա համաքաղաքացու հետ, ում հայտնել է վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու իր ցանկության մասին` նշելով, որ պատրաստվում է կրկին մասնակցել գործնական քննության: Համաքաղաքացին պատրաստակամություն է հայտնել օգնել երիտասարդին:

2020թ. մայիսի 21-ին Իջևան քաղաքում 18-ամյա երիտասարդը մասնակցել է քննությանը և նույնպես բացասական գնահատվել, որից հետո պաշտոնատար անձին միջնորդի միջոցով կաշառք տալու դիտավորությամբ, 49-ամյա համաքաղաքացու դրդչությամբ վերջինիս տվել է գումար` ՀՀ ճանապարհային ոստիկանության քննական բաժանմունքի տեսուչին որպես կաշառք փոխանցելու և նրա կողմից քննության արդյունքը փոխելու և վարորդական իրավունքի վկայական տալու համար:

49-ամյա տղամարդը փորձել է գումարը տալ ոստիկանության տեսուչին, սակայն վերջինս չի վերցրել առաջարկված գումարը և հրաժարվել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով երիտասարդի օգտին որևէ գործողություն կատարել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի (կաշառք տալուն դրդելու) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ (կաշառքի միջնորդության փորձ) հոդվածի 1-ին մասով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ (կաշառք տալը) հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան