Տուխել. ՊՍԺ-ն հրաշալի աշխատանք կատարեց պաշտպանությունում
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գերմանական «Լայպցիգի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը:
«Ոչ մի վայրկյան չեմ կարողացել հանգիստ հետևել հանդիպմանը, սակայն ՊՍԺ-ն, իրոք, հրաշալի աշխատանք կատարեց: Առավել գոհ եմ պաշտպանությունում թիմի կատարած աշխատանքից:
Մենք հավատարիմ մնացինք մեր մարտավարությանը և կարողացանք հաղթանակ տանել հզոր մրցակցի հետ խաղում: Պետք է ամեն ինչ անենք եզրափակիչում հաղթելու և Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Բավարիա» - «Լիոն» դիմակայության հաղթողը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



