«Ռեալի» կիսապաշտպանը 2 մրցաշրջան կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռեյնիեր Ժեզուս Կարվալյոն վարձակալությամբ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ 18-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կնքել է երկու տարվա պայմանագիր։
Ռեյնիեր Ժեզուս Կարվալյոն այս ձմռանն էր տեղափոխվել Արքայական ակումբ բրազիլական «Ֆլամենգոյից»։
Նրա տրանսֆերի համար «Ռեալը» վճարել էր 30 միլիոն եվրո։
Ակումբի երկրորդ թիմում Ռեյնիեր Ժեզուս Կարվալյոն մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



