Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գոր­գա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը շա­րու­նա­կող­ներ ունենք, այդ առու­մով հան­գիստ եմ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է ավանդական տարբեր արհեստներին և դրանց երկրորդ կյանք պարգևող վարպետներին: Այսօր մեր զրուցակիցն է գորգագործ և կարպետագործ Սոնա Մակարյանը, որը բնակվում է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում: «Մայրիկս մինչև իմ ծնվելը գործել է գորգեր: Երբ ավարտում էի տասներորդ դասարանը, օգնում էի նրան այդ գործում:Нет описания.

Մենք այդ ժամանակ երեք գորգ գործեցինք: 1999 թվականին, երբ ամուսնացա և տեղափոխվեցի Խաչիկ գյուղ, մեր տանը 1800 թվականին վերագրվող կիսված գորգ կար: Գորգի մյուս կեսը սկեսրայրիս եղբոր տանն էր, որը նրանք վաճառել էին, իսկ մեր բաժինը, փաստորեն, մնացել էր: Սկեսուրս, որն ազգագրագետ էր, աշխարհագրագետ, մեզ ավանդեց, որ երբեք չվաճառենք այդ գորգը:Нет описания.

Այդ ընթացքում ծրագիր կազմեցինք, որում ընդգրկեցինք տարածաշրջանի երեխաներին: Մենք լուսանկարեցինք տարածաշրջանի բոլոր կարպետները և գորգերը ու ստեղծեցինք դրանց էսքիզները: Հետո արդեն երեխաներին գործել սովորեցրեցի, շնորհանդես կազմակերպեցինք, նրանց աշխատանքները վաճառեցինք: Հաջորդ ծրագրով գառներ և ոչխարներ գնեցինք, որպեսզի մշակեինք նրանց բուրդը, նաև մի քիչ ներկել սովորեցինք: Երեխաներին բուրդը մանել ու գզել սովորեցրեցի: Հետո արդեն անցանք կարպետներ հյուսելուն:Нет описания.

Օգտվեցինք մեր թանգարանում առկա նմուշներից ու նախշերից: Այդպես մինչև այսօր: Խոսքը գյուղի երեխաների մասին է: Հիմա նրանք շրջանավարտներ են, ամեն մեկը գնացել է մի տեղ:

Մանկավարժական համալսարանում սովորող մեր երեխաներից մեկի դիպլոմային աշխատանքի թեման գորգագործությունն էր: Այժմ նա աշխատում է դպրոցում և երեխաներին գորգագործության գաղտնիքները սովորեցնում: Առաջին դասերին խոսում եմ նախշերի ու գույների մասին:Нет описания.

Շատ խիստ եմ մոտենում այդ հարցերին: Երեխաներն իրավունք չունեն օտար նախշեր կիրառել, նրանք պետք է հստակ հայկական նախշեր գործեն, օգտվեն պատմական նմուշներից: Հետո եթե կցանկանան, թող նորարարություններ էլ անեն: Մենք անգամ բիզնես ծրագրեր արեցինք, թևնոցներ, գլխանոցներ, գլխարկներ գործեցինք և վաճառեցինք, դրա փորձն էլ ունենք:Нет описания.

Բոլոր երեխաներին, ում գորգագործություն և կարպետագործություն եմ սովորեցրել, պարտադրել եմ՝ նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին պետք է տասը հոգու սովորեցնի այս արհեստի գաղտնիքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան:

հետ զրույցում ասում է տիկին Սոնան: Նա այժմ աշխատում է հանրակրթական դպրոցում, որտեղ «Տեխնոլոգիա» է դասավանդում և հենց այդ առարկայի շրջանակներում էլ սովորեցնում է գորգագործության հմտություններ: Սակայն այժմ արդեն առանձին խմբակներ չունի: «Արենիում կանանց եմ դասավանդել, հմտությունները սովորեցրել:

Երեխաները սովորում են, բայց բարձր դասարաններում սկսում են չզբաղվել դրանով՝ ծանր, ուշադրություն պահանջող աշխատանք է: Ես անգամ իրենց աշխատանքները գնել եմ, որ այդ կերպ շահագրգռեմ: Առաջ շատ էի գործում ու վաճառում աշխատանքներ, բայց հիմա, երբ տարիքի բերումով քիչ եմ գործում, աշխատում եմ չվաճառել, պահպանել նմուշները»,-նշում է մեր զրուցակիցը:Нет описания.

Շփումները տարբեր արհեստագործների հետ ցույց են տալիս՝ արհեստները, աշխատանքի ընթացքին հետևելը բավականին հետաքրքիր է օտարների՝ զբոսաշրջիկների համար: «Երբ թանգարան այցելուներ են գալիս, նախապես պայմանավորվում ենք և վարպետաց դասեր անցկացնում: Եղեգնաձորի տարածաշրջանում 1960 թվականին առաջին թանգարանը հիմնել է սկեսուրս՝ աշխարհագրության ուսուցչուհի Երանյակ Պետրոսյանը: Կան թանգարանային եզակի նմուշներ, որոնք պահվել են դպրոցում:Нет описания.

Պատերազմական շրջանում, երբ դպրոցը տեղափոխվել է, դասասենյակները ապակի չեն ունեցել, ամբողջ թանգարանը տարել, «լցրել են» մի տեղ ու անուշադրության մատնել: Հետո ես իմ ուժերով բոլոր ցուցանմուշները ազատեցի փոշուց, դասավորեցի դպրոցի մի սենյակում, տարբեր տեղերից եկան, որ տանեն, բայց մերժեցի: Հետագայում դպրոցի տնօրենն ասաց՝ դրանք տար և տիրություն արա:Нет описания.

Հիմա մեր տան մոտ մի հողածածկ շինություն ունենք, այդտեղ են թե՛ այդ ցուցանմուշները, թե՛ մեր տան հին կահ-կարասին ու նմուշները: Հիմա «Առաստամուղ» անունը կրող թանգարանն այցելուներ է ունենում: Հյուրեր ենք ընդունում՝ առանց որևէ վճարի, երբ տարբեր թանգարաններ խնդրում են, մեր ցուցանմուշները տրամադրում ենք ցուցադրությունների համար:Нет описания.

Թանգարանը ունի 3 սենյակ՝ թոնրատուն-ցուցասենյակ, որտեղ ցուցադրվում են լավաշի թխման և օղու թորման ժամանակակից նմուշներ, արհեստանոց-ցուցասենյակում ներկայացված են սովետական շրջանի նմուշներ, իսկ տեղում անցկացվում են վարպետաց դասեր և երրորդ՝ թանգարան-ցուցասենյակում այցելուներն արդեն կարող են տեսնել հավաքածուի հիմնական մասը»,ընդգծում է գորգագործ-վարպետը:

Տիկին Սոնայից հետաքրքրվում եմ՝ իսկ ընդլայնվելու, նոր նախաձեռնություններ անելու ցանկություն կա՞, ասում է՝ իհարկե, կա, բայց ֆինանսների խնդիր ունենք: «Թանգարանի տանիքը նորմալ վիճակում չէ, իսկ այն փոխելը մեր ուժերից վեր է: Հիմա վերանորոգելու ենք թանգարանի պատերից մեկը, որը փլման եզրին է:

Առհասարակ, մեր գյուղը հրաշալի ռեսուրսներ ունի զարգանալու, զբոսաշրջային կենտրոն դառնալու, բայց մարդիկ միջոցներ չունեն: Այստեղ ներդրող չի մտել: Հրաշալի պատմական կառույցներ ունենք, 5-րդ դարում հիմնված Խոտակերաց վանքն այստեղ է գտնվում»,-ասում է տիկին Սոնան:

Իսկ վերջում հավելում է՝ հիմա հանգիստ է այս արհեստի ապագայի համար, տեսնում է, որ շատերն են դրան երկրորդ կյանք տալիս, սովորեցնում: «Առաջ շատ քիչ տեղերում էին գորգ ու կարպետ հյուսում, հիմա տեսնում եմ, որ գործը շարունակող կա: Այդ առումով հանգիստ եմ»,-եզրափակում է Սոնա Մակարյանը:

ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր