Կովկասի բնության հիմնադրամը շուրջ 87,000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո, տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը:
Նշենք, որ տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:
Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:
Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



