Ես չեմ մեկնաբանում այդ լուրը. խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական եւ պաշտոնական էջերն այլեւս հասանելի չեն։ Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ նախարարը հրաժարական է ներկայացրել։ NEWS.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց․
«Ես այդ լուրերին չեմ անդրադառնում եւ չեմ մեկնաբանում»։
Մենք կապվեցինք նաեւ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի հետ, ով նույնպես մեկնաբանություն չտվեց, նշելով, որ Ալինա Նիկողոսյանի ասածից ավել ոչինչ ասել չի կարող։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



