Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հանրությանը կցուցադրվի թագավորական ընտանիքի հավաքածուն, այդ թվում՝ թագուհու սիրած նկարը
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանական թագավորական ընտանիքի նկարների մասնավոր հավաքածուն վերջին 200 տարում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը:
Այս մասին հայտնում է The Art Newspaper պարբերականը, որի տվյալներով՝ դա պայմանավորված է Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցող հիմնանորոգմամբ և նկարները ժամանակավորապես տեղափոխելու անհրաժեշտությամբ:
Արդյունքում հավաքածուի մաս կազմող 65 կտավ դեկտեմբերի 4-ից մինչև 2022-ի հունվար կներկայացվեն Թագավորական պատկերասրահում:
Ռեմբրանտի գործերից մեկը՝ «Նավաշինարարն ու նրա կինը» (1663), փորձագետներն անվանում են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու սիրած նկարը:
Հավաքածուն, ընդհանուր առմամբ, ներառում է շուրջ 7000 գեղանկար, 500 000 փորագրություն և շուրջ 30 հազար նկար և ջրանկար: Փորձագետների խոսքով՝ հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 13 մլրդ դոլար:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



