ՄԱԿ-ում պատմել են, թե քանի տուրիստական գործակալ կկորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտ 120 մլն տուրիստական գործակալ կկորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
«Տուրիզմի ոլորտում աշխատում է Երկրի վրա յուրաքանչյուր 10-րդ մարդ»,-ասել է նա:
Նա նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան սնանկացնում է տուրիստական ոլորտը:
Գուտերիշի խոսքով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին միջազգային տուրիստական հոսքերը կրճատվել են գրեթե կիսով չափ, իսկ միջազգային տուրիստական ծառայություններից եկամտի անկումը կազմել է գրեթե 320 մլրդ դոլար:
«Սպառնալիքի տակ է գտնվում տուրիզմի ոլորտում մոտ 120 մլն աշխատատեղ: Ոլորտում աշխատակիցների մեծ մասը կանայք եւ երիտասարդներ են»,-նշել է Գուտերիշը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



