Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս իշխանությունն ի վիճակի չէ, ունակ չէ լուրջ ու սթափ քաղաքական որոշումներ կայացնել և իրականացնել դրանք»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Բավականին պարզ է, թե ինչու է իշխանությունն ամեն առիթով փորձում ցույց տալ, թե Հայաստանում կյանքը սկսվել է բացառապես 2018 թվականի մայիսից հետո: Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, որի հետ զրուցել ենք իշխանության կողմից առաջ տարվող որոշ թեզերի, դրանց ազդեցության մասին, ինչպես նաև անդրադարձել քաղաքական դաշտի ակտիվացման հնարավորությանը: Սկսելով անցյալը ջնջելու և ամեն ինչ միայն վերջին 2 տարիներին վերագրելու ցանկությունից՝ քաղաքագետը նկատեց. «Ամեն ինչ պարզ է, որովհետև 2018թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունը հիմնականում անծանոթ ու անհայտ մարդիկ հայտարարել են որպես հեղափոխություն:

Իսկ հետագայում այդ մարդկանց հիմնական թեզն այն էր, որ ամեն ինչ վատ է եղել, ու հիմա գալիս են մաքուր ու նոր մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո «նոր Հայաստան» են ստեղծելու, որը «Հին Հայաստանի» մերժումն է: Իրենք ոչ միայն Սերժ Սարգսյանին էին մերժում, այլ ամեն ինչ: Սա ռեալ քաղաքական ծրագրեր, աշխարհայացք չունենալու հետևանքն էր, ու այսպիսի պարզ, պրիմիտիվ լոզունգներով փորձում են լրացնել այդ բացը: Ինքնահաստատվելու համար մերժում են մինչ այդ եղած ամեն ինչ:

Ոչ միայն մինչ 2018 թվականը գործող քաղաքական ղեկավարությանը, այլ բոլոր պետաշխատողներին, պետծառայողներին, ինչ-որ տարիքի հասած ուսուցիչներին և այլն: «Նոր, մաքուր մարդիկ են գալու, նոր էջից ենք սկսելու» թեզը միակ քաղաքական հիմնավորումն էր, որն ունեին ու որով փորձում էին լցնել իրենց քաղաքական դատարկությունը: Ու քանի որ սկսեցին ձախողումների հասնել, իրենց իշխանությունը հիմնավորելու համար հիմա կախվել են այդ պարզ ու պրիմիտիվ թեզերից:

Ու քանի որ այլ թեզ չկա, սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանում վերջին մարդը կծիծաղի այդ ամենի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նրա խոսքով, սկզբնական փուլում շատերի վրա այդ հիմնավորումն ազդեցություն էր թողնում, որովհետև մարդիկ ուզում էին լավատես լինել, ուզում էին հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու. «Բայց ժամանակ է անցնում, ու տեսնում են, որ, ըստ էության, ոչինչ չի փոխվում, շատ դեպքերում անգամ դեպի վատն է գնում:

Երբ ասում են նախկինում ինստիտուտներ չեն եղել, հիմա ստացվում է, որ այն, ինչ կար, դրանք էլ են քայքայվում: Օրինակ՝ Սահմանադրական դատարանը վարկաբեկեցին ու նոր կազմ չեն կարողանում ընտրել, որովհետև ում էլ ընտրեն, եթե 12 կամ 13 տարեկան չէ, ինչոր ձևով նախկին իշխանությունների ժամանակ գոնե ապրել է, կրթություն է ստացել: Ու այս պատճառաբանությամբ նրանք արդեն «հին» են: Հիմնական թեզերից մեկն էլ այն էր, թե թալանածը մինչև վերջին կոպեկը հետ են բերելու: Անցել է 2,5 տարի, բայց ոչ մի դատական գործընթաց մինչև վերջ չի հասել, այդ գործերով ոչ մի դատական որոշում չի ընդունվել:

Այսինքն, նույնիսկ դատական գործընթաց չեն կարողանում ապահովել: Բայց այստեղ նաև հարցի երկրորդ կողմը կա. եթե վարկաբեկում ես դատական համակարգը, ասում՝ բոլորը «հին» են, ծախված, անկախ չեն եղել, ինչպե՞ս են այդ համակարգում դատական որոշումներ ընդունվելու, ինչպե՞ս, երբ անգամ ՍԴ գոնե մեկ դատավորի չես կարողանում անցկացնել: Ընդհանուր առմամբ, մենք դեմագոգիայի ու անլրջության բացասական արդյունքներն ենք տեսնում, որոնք գնալով ավելի են շատանալու:

Կան մարդիկ, որոնց համար ի սկզբանե ամեն ինչ պարզ էր, որովհետև, մեծ հաշվով, ոչնչից ոչինչ չի ստեղծվում. եթե թեզը միայն մերժումն է, բնականաբար, դրա վրա ոչինչ չի կարելի կառուցել»: Ստեփան Դանիել յանը համոզված է՝ եթե չլինեին, օրինակ՝ համաճարակի, ինչպես նաև Ամուլսարի հարցերը, կլինեին այլ հարցեր, որոնք այս իշխանությանը կրկին լուրջ մարտահրավերի առաջ կկանգնեցնեին: «Առաջին խնդիրն այն է, որ իրենց կադրերը քաղաքական չեն, մասնագետներ չկան, ու քաղաքական որոշումներ ընդունելու մեխանիզմներ չունեն:

Չլիներ կորոնավիրուսը, լիներ մեկ այլ հրատապ հարց, այս պայմաններում այդ հարցն էին տապալելու: Այսինքն, այն, որ իրենք տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, մեղավորը ոչ թե վիրուսն է, այլ խնդիրն այն է, որ այս իշխանությունն ի վիճակի չէ, ունակ չէ լուրջ ու սթափ քաղաքական որոշումներ կայացնել ու իրականացնել դրանք: Նշված ու այլ բազմաթիվ հարցեր են տապալել, որովհետև դա իրենց ներքին վիճակի հետևանքն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հնարավոր պաշտոնանկություններն այլևս չեն փրկի իշխանության վարկանիշը:

«Եթե նոր մարդկանց նշանակեն, էլ չեն կարող ասել՝ մի քիչ համբերություն ունեցեք, երկու տարի սպասեք, տեսնենք՝ այդ մարդիկ ինչպե՞ս են իրենց դրսևորում: Ավելին, որևէ նոր անձ միանգամից արդյունք չի կարող ունենալ, առավել ևս, երբ այս իշխանության մեջ այդպիսի հեղինակություն ունեցող մարդիկ չկան:

Իսկ եթե անգամ իշխանությունից դուրս կան անձինք, որոնք կարող են ավելի լավ աշխատել, նրանց մեծ մասն այլևս չի համաձայնի համագործակցել այս իշխանության հետ. ո՞ւմ է պետք տապալման գնացող իշխանության հետ կապել իր ապագան, երբ պարզ չէ նաև, թե այդ համագործակցությունը որքան կտևի»,-ասաց քաղաքագետը: Անդրադառնալով քաղաքական ակտիվ շրջանի հնարավորությանը, Ստեփան Դանիել յանն ընդգծեց. «Տեխնիկական տեսանկյունից, իհարկե, ակտիվություն կարող է լինել: Գնալով կլինեն ինքնաբուխ, ինչպես նաև կազմակերպված բողոքի ակցիաներ:

Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, թե հավակնություններ ունեցող նոր ուժերը և՞ս մերժման գաղափարով են գալիս: Այսինքն, ինչպես 2018 թվականին «Հին Հայաստանն» էին մերժում, հիմա էլ գալու են մարդիկ, որոնք, պայմանական ասած, «Նոր Հայաստա՞նն են մերժելու»: Հիմքում մերժման գաղափա՞րն է լինելու, թե ամեն ինչ կառուցվելու է հանուն ինչ-որ ծրագրերի, հանուն որևէ գաղափարի, հանուն ինչ-որ քաղաքական օրակարգի: Կարողանալո՞ւ են դա ձևակերպել, թե մենք հերթական անգամ մերժման գաղափարի վրա ենք մոբիլիզացվելու, հիմա էլ այս իշխանությանն ենք մերժելու, և «հետո ի՞նչ ենք անելու» հարցն այդպես էլ չի լինելու»: Նա շեշտեց, որ այսօր խորհրդարան, ըստ էության, չունենք. «Գործող իշխանությունն է ստեղծել այս իրավիճակը և ստեղծել է իր քաղաքական տգիտության պատճառով:

Բայց խորհրդարանական ընդդիմադիր ուժերին վարկաբեկելով, նման խորհրդարան ստեղծելով՝ իրենք իրենց են վատություն արել: Եվ մենք իրականում խորհրդարան չունենք, և ամբողջ քաղաքական գործընթացները, բնականաբար, դրսում են լինելու»: Անդրադառնալով իշխող ուժին ու այնտեղ առկա խնդիրներին՝ նա հավելեց. «Մենք գործ ունենք այն եզակի դեպքի հետ, երբ թե՛ խորհրդարանը, թե՛ կառավարությունը մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանն է կազմավորել:

Բացի այդ, բյուջեի հաշվին այդ մարդկանց կրկին նա է կերակրում՝ նաև պարգևավճարների տեսքով: Իրենք այդ հարցում ևս պարտական են իրեն: Երրորդ՝ եթե Նիկոլ Փաշինյանը տապալվի, նրանց մեծ մասը այլևս աշխատանք չի ունենալու: Մի կողմից՝ իրենք սա շատ լավ են հասկանում, և այդ պատճառով Փաշինյանը նրանց կարողանում է վերահսկողության տակ պահել:

Բայց եթե վերոնշյալ տապալումը լինի, այդ ժամանակ «առնետների փախուստ» կլինի: Ամեն մեկը կփորձի մի տեղ փախչել, եթե անհրաժեշտ է, պայմանավորվել հաջորդ պոտենցիալ իշխանության հավակնորդների հետ: Այս պահին մենք կարծես նման իրավիճակի ենք մոտենում: Իրականում այլ գաղափարական հիմնավորումներ փնտրել պետք չէ այդ մարդկանց մոտ, նրանց ճնշող մեծամասնությունը սկզբունքներ ու գաղափարներ չունի»:

 

«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկել