Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ պատկեր է անշարժ գույքի շուկայում. առկա միտումները դրական ազդակներ չեն հաղորդում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս տարվա մայիս-հունիս ամիսներին կանխատեսվում էր, որ համավարակով պայմանավորված՝ բնակարանների գներն անկում կապրեն: Սակայն շատերն են նշում՝ գնանկում եթե կա էլ, ապա նկատելի չէ: Թեմայի վերաբերյալ «Փաստի» հարցերին պատասխանել է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքել յանը:

-Տիկին Առաքել յան, արդյո՞ք ունենք գնանկում, թե՞ ոչ: Գնային տարբերություններ նկատելի՞ են առաջնային և երկրորդական շուկաներից, ինչպես նաև մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում: -Կորոնավիրուսի համավարակն ու հայտարարված արտակարգ դրությունն իրենց ազդեցությունն են թողել անշարժ գույքի շուկայի վրա: Կրճատվել են թե՛ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները, թե՛ գները: Համաձայն պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացված անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները նվազել են 12,1 տոկոսով՝ կազմելով 19,979:

Այնուհանդերձ, պետք է փաստեմ, որ եթե երկրորդային շուկայում ունենք գների անկում, ապա պատկերն այլ է առաջնային շուկայում, քանի որ այսօր նորակառույց շենքերի նկատմամբ բավական մեծ պահանջարկ է ձևավորվել, և գների էական նվազեցում չի արձանագրվել: Դա պայմանավորված է նաև հիպոտեկային վարկավորման միջավայրի բարելավմամբ, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձի ծրագրի հետ: Նշեմ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում վերադարձի ենթակա գումարները կազմել են 3 մլրդ դրամ՝ գերազանցելով 2019 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշը 69 տոկոսով, իսկ գործընթացում ներգրավված են եղել ավելի քան 9800 վարկառուներ և համավարկառուներ:

Բնականաբար, ծրագրի հնարավոր կասեցումը կամ ձևաչափի փոփոխությունը կարող է հանգեցնել առաջնային շուկայում բնակարանների նկատմամբ պահանջարկի նվազմանը: Թվերը փաստում են, որ հունիսին մայիսի համեմատ Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը նվազել է, ընդ որում, ամենամեծ անկումը՝ 1,9 տոկոս, արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում, որին հաջորդել է Դավիթաշենը՝ 1,4 տոկոս: Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը նվազել է 0,9 տոկոսով՝ կազմելով 662,000 ՀՀ դրամ:

Զուգահեռաբար պետք է շեշտեմ, որ եթե համեմատենք 2020 թվականի հունիսը նախորդ տարվա հունիսի նկատմամբ, ապա բոլոր վարչական շրջաններում գներն աճել են. միջին աճը կազմել է ավելի քան 9 տոկոս: Չնայած հունիսին մայիսի նկատմամբ արձանագրված ընդհանուր գնանկմանը, հետաքրքրական է նկատել, որ մարզային որոշ քաղաքներում աննշան, բայց, այնուամենայնիվ, գներն աճել են, օրինակ՝ Վեդիում, Արարատում, Աբովյանում և Կապանում արձանագրվել է գնաճ շուրջ 1 տոկոսի միջակայքում: -Ի՞նչ պատկեր ունենք անշարժ գույքի վարձակալության պարագայում: -Հարցը բազմաշերտ է, և պետք է ներկայացնել 2 դիտանկյունից:

Այն բնակարանների դեպքում, որոնք վարձակալությամբ էին տրվում երկարաժամկետ պայմանով, գնային լուրջ տատանումներ չեն արձանագրվել, քանի որ անկախ համավարակի ազդեցությունից, մարդիկ, որոնք չունեն բնակարան, շարունակում են վարձակալել: Ինչ վերաբերում է օրավարձով տրվող բնակարաններին, ապա պատկերն այլ է, քանի որ երկրորդ եռամսյակում զբոսաշրջիկների մուտք Հայաստան չի եղել, որոնց մի ստվար զանգվածը գերադասում էր մնալ վարձով տրվող բնակարաններում: Ուստի պահանջարկի նվազման ֆոնին գները ևս անկում են արձանագրել: -Անշարժ գույքի ձեռքբերման՝ բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի մասով ինչպիսի՞ն է պատկերը: Բանկերը «վստահո՞ւմ» են քաղաքացիներին և բնակարանների ձեռք բերման համար հիպոտեկային վարկեր տրամադրում:

-Պետք է փաստել, որ այսօր բավականին խնդրահարույց է բանկային ոլորտի վիճակը, որոնք, արտակարգ դրությամբ պայմանավորված, վարկառուներին տրամադրել են վարկային արձակուրդներ և ներկա փուլում բավականին զգուշավոր և խիստ մոտեցում են ցուցաբերում հաճախորդների վարկունակության գնահատականներին՝ փորձելով կառավարել հետագա ռիսկերը: Հաշվի առնելով համաճարակի հետ կապված անորոշությունը, ինչպես նաև սահմանափակումները` 2020 թվականի ապրիլին մարտի համեմատ ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև վերանորոգման նպատակով տրված հիպոտեկային վարկերի ծավալների կրճատումը հանգեցրել է ընդհանուր հիպոտեկային վարկերի ծավալների շուրջ 1 տոկոսով (4,27 մլրդ ՀՀ դրամով) կրճատմանը:

Արդեն հունիսին մայիսի համեմատ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի, ինչպես նաև անշարժ գույքի կառուցապատման նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալներն աճել են՝ նպաստելով հիպոտեկային վարկերի ծավալների 1,78 տոկոս աճին: Միևնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ թեև հիպոտեկային վարկերի ծավալներն աճել են, սակայն երկրորդ եռամսյակի աճի տեմպը զիջում է առաջին եռամսյակի աճի տեմպին, քանի որ երկրորդ եռամսյակում ավելի քիչ վարկառուներ և համավարկառուներ են վարկունակ համարվել:

-Ակնհայտ է, որ այս ոլորտում շատ ավելի խորքային ազդեցություններ երկիրը կզգա համաճարակային իրավիճակը հաղթահարելուց հետո: Ինչպիսի՞ն են ոլորտի կանխատեսումները մոտ ապագայի՝ առաջիկա ամիսների և հաջորդ տարվա համար:

-Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակում հասարակության մոտ ձևավորվել է սպասումային իրավիճակ՝ անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների հետ կապված: Ընդ որում, սխալ է դա բացառապես պայմանավորել կորոնավիրուսային իրավիճակով: Նաև որոշակի դերակատարում ունի գույքահարկի ակնկալվող բարձրացումը:

Կարծում եմ՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամի ներկայիս փուլում բնակարանների գների անկումը կարող է շարունակվել՝ պայմանավորված գնողունակ պահանջարկի նվազման հետ։ Տվյալ փուլում դժվար է կանխատեսել միջակայքը, քանի որ այն կախված է լինելու համավարակի տևողությունից, ինչպես նաև տնտեսության վերականգնման տեմպից:

Ցավով պետք է արձանագրեմ, որ առաջնորդվելով այսօրվա սոցիալ- տնտեսական իրավիճակով, երբ առաջին 7 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով, առկա միտումները դրական ազդակներ չեն հաղորդում:

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ Սավգուլյան