Նախկին ՔՊ-ականն անդամագրվել է Վանեցյանի կուսակցությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշում եմ կայացրել անդամակցել ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությանը։
Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից ( չշփոթել «զոմբիի» հետ)։
Բայց....
Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք տասնյակներ են, եթե ոչ հարյուրներ և բոլորս քաջատեղյակ ենք։
Համոզված եմ, որ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությունը այն նոր և կարող քաղաքական ուժն է, որը ժողովրդի աջակցությամբ ի վիճակի է վերջ դնել ներկայիս իշխանությունների հակապետական և ապազգային գործունեությանը։
Նշեմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արարատի մարզային գրասենյակում»։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



