Ստամբուլ յան կոնվենցիան կքննարկվի սեպտեմբերին
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես հայտնի է, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկվում, կապված է Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն խորհրդարանում անցկացնելու համար։
Սակայն քիչ չեն նրանք, ովքեր հավատալով իշխանություններին, վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը երբեք նման քայլի չի գնա: «Փաստ» թերթի ունեցած տեղեկության համաձայն, այս թեման նոր զարգացում է ստանում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլ յան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով։ Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն կերպ պատրաստվել առաջիկա գրոհներին, որոնք կլինեն ընդդիմախոսների կողմից։